Ներքին գործերի փոխնախարարը և դատաբժշկական փորձաքննությունների դեպարտամենտի տնօրենը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության ղեկավար Դեյվիդ Քենեդիի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Թադումաձեն և փորձաքրեագիտական դեպարտամենտի տնօրեն Թենգիզ Սիսաուրը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ղեկավար Դեվիդ Քենեդիի հետ։

Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը մանրամասն քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու ապագա ծրագրերը։ Մասնավորապես, խոսքը վերաբերել է փորձաքրեագիտական դեպարտամենտի քիմիական լաբորատորիայի հնարավորությունների մեծացմանը և լաբորատորիայի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինմանը, անձնակազմի որակավորման բարձրացմանը և մասնագիտացված շարունակական կրթության մոդուլի ստեղծմանը։

Ներքին գործերի նախարարությունը երկար տարիներ ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) հետ։ Գործակալության աջակցությամբ տարիների ընթացքում տարբեր ուղղություններով բազմաթիվ նախագծեր են իրականացվել։