Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող խորհրդատվական խմբի հանդիպումը

10:51, 23.09.2026

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող խորհրդատվական խմբի անդամները հանդիպել են ՆԳՆ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև ապագա առաջնահերթությունները։

Հանդիպումը բացել է ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն։ Մասնակիցներին է դիմել նաև Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին տարիներին ՆԳՆ համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ուշադրություն է դարձվել նաև ապագա գործողությունների ծրագրի մշակման և իրականացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ ներգրավմանն ու նրանց կարիքների հաշվառմանը։

Իրավապահ մարմնի ծառայություններից հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և արդյունավետ օգտվելն ապահովելու նպատակով՝ հանդիպմանը հատուկ շեշտադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի հետ շարունակական խորհրդակցությունների և արդյունքին միտված համագործակցության կարևորությունը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և խորհրդատվական խմբի անդամներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի ներկայացուցիչներ։

Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ