Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում ձերբակալել է մեկ անձի՝ թմրամիջոցների հետ կապված իրավախախտման մեղադրանքով
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ նախնական համաձայնությամբ գործող խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմանը օժանդակելու մեղադրանքով։
Իրավապահները մեղադրյալներին ձերբակալել են Թբիլիսիում այն պահին, երբ նրանք զբոսայգու մերձակայքում տեղադրում էին իրացման համար նախապատրաստված թմրամիջոցները։ Ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց պարունակող 57 փաթեթ՝ հայտնաբերված տարբեր վայրերից։
Նախաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
Այս տեղեկությունը տարածել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։