Ներքին գործերի նախարարությունը մեկ անձի է ձերբակալել մարդկանց անօրինական առևտրի մեղադրանքով
Ներքին գործերի նախարարությունը մեկ անձի է ձերբակալել մարդկանց անօրինական առևտրի մեղադրանքով

Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1971 թվականին ծնված Ն.Գ.-ին՝ մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է մինչև 12 տարի ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ ֆինանսական օգուտ ստանալու նպատակով Ն.Գ.-ն հավաքագրել է 1981 թվականին ծնված, նյութական կարիքի մեջ գտնվող Ի.Շ.-ին և ֆիզիկական և հոգեբանական բռնության միջոցով ստիպել է նրան աշխատել որպես բեռնակիր իր մրգերի և բանջարեղենի խանութում, որի դիմաց նրան որևէ գումար չի վճարել։

Պարզվել է նաև, որ խանութում աշխատանքն ավարտելուց հետո Ի.Շ.-ն մեղադրյալի հանձնարարությամբ ողորմություն է խնդրել Թբիլիսիի փողոցներից մեկի լուսացույցի մոտ կանգնած մեքենաների վարորդներից, և Ն.Գ.-ն ստացել է այդ ճանապարհով վաստակած ամբողջ գումարը։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի առաջին մասով», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։