Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Միգրացիոն ծառայության աշխատակցի մահվան վերաբերյալ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Միգրացիոն ծառայության աշխատակցի մահվան վերաբերյալ

Ներքին գործերի նախարարությունը խորին վշտակցություն է հայտնում Միգրացիայի դեպարտամենտի աշխատակցի մահվան կապակցությամբ և ցավակցում հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:

Գերատեսչության փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, սույն թվականի փետրվարի 19-ին Օրթաճալայի հարակից տարածքում Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցն իր անձնական ավտոմեքենայի մեջ սեփական հրազենից կրակելով գլխի շրջանում մահացու վիրավորում է հասցրել իրեն, ինչի հետևանքով տեղում մահացել է: Դեպքին, հավանաբար, նախորդել է կոնֆլիկտ նրան ուղեկցող անձի հետ՝ կենցաղային հողի վրա:

«Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնել: Փաստի առնչությամբ քննությունը սկսել է Վրաստանի դատախազությունը», – նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ: