Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ ձերբակալել է Սամեգրելոյի Սահմանադրական անվտանգության ծառայության նախկին պետ Ռուսլան Շամախիան
Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ ձերբակալել է Սամեգրելոյի Սահմանադրական անվտանգության ծառայության նախկին պետ Ռուսլան Շամախիան

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ ձերբակալվել է Սամեգրելոյի Սահմանադրական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռուսլան Շամախիան։

Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեին հարց ուղղվեց Ռուսլան Շամախիայի ձերբակալության վերաբերյալ, որին ի պատասխան Դարախվելիձեն հայտարարեց, որ Շամախիան ձերբակալվել է զենքի անօրինական ձեռքբերման և պահպանման հոդվածով։

«Ես հաստատում եմ նրա ձերբակալության փաստը։ Հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը վերաբերում է զենքի անօրինական ձեռքբերմանը և պահպանմանը։ Միջոցառումները դեռևս շարունակվում են, և մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ», – նշեց Ալեքսանդրե Դարախվելիձեն։