Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Պաատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին՝ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր անելու մեղադրանքով
Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Պաատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին՝ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր անելու մեղադրանքով

ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալել են Պաատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Նրա խոսքով՝ ձերբակալվածներին սպառնում է մինչեւ ինը տարվա ազատազրկում։

«Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Նրանք նաև մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու մեջ։ Հանցագործությունները պատժվում են մինչև ինը տարի ազատազրկմամբ։ Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռք բերված ապացույցների, ինչպես նաև տարբեր միջոցներով տարածված տեսանյութերի ուսումնասիրության հիման վրա պարզվել է, որ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները բռնի բնույթի կոչեր են արել, և նման կոչեր արվել են մինչև այս տարվա հոկտեմբերի 4-ը։

Ներքին գործերի նախարարությունը մի շարք կոչեր է արել ցույցի մասնակիցներին՝ պահպանել հավաքը խաղաղ և չանցնել օրենքով սահմանված սահմանները։ Սակայն, հանրահավաքում հնչած բռնի կոչերից հետո ցույցի մի քանի մասնակիցներ և կազմակերպիչներ կոտրել են Աթոնելիի վրա գտնվող նախագահական պալատի արգելապատնեշները և փորձել են գրավել նախագահական պալատը։ Հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 317, 322, 222, 225 և 187 հոդվածներով», – ասել է Դարախվելիձեն։