Ներքին գործերի նախարարությունը Բաթումում ձերբակալել է Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Ներքին գործերի նախարարությունը Բաթումում ձերբակալել է Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Է.Օ.-ին (ծնված 2001 թ.), որը հետախուզվում էր Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ»։

Տղամարդը հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության կողմից՝ մարտական նյութերի ապօրինի ձեռքբերման և պահման, դիտավորությամբ առողջության վնասման և գույքի վնասման մեղադրանքով։

Իրավապահները Է.Օ.-ին ձերբակալել են Բաթումում՝ իրականացված քննչական գործողությունների արդյունքում։

Ներկայումս նրա նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված էքստրադիցիոն գործընթացներ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։