Ներքին գործերի նախարարությունը Աջարիայում ձերբակալել է Ինտերպոլի կողմից հետախուզվող երեք օտարերկրյա քաղաքացիների
Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին՝ 1998 թվականին ծնված Մ.Թ.-ին, 1993 թվականին ծնված Օ.Ու.-ին և 1975 թվականին ծնված Ի.Ք.-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Նախարարության հաղորդմամբ, Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից Մ.Թ.-ն որոնվում էր կանխամտածված սպանության, Օ.Ու.-ն՝ կողոպուտի և ազատության ապօրինի սահմանափակման, իսկ Ի.Ք.-ն՝ թմրամիջոցների կամ խթանիչ նյութերի կոմերցիոնացման/վաճառքի կամ մատակարարման մեղադրանքով։
«Ձերբակալվածները Վրաստանի սահմանը հատել են դեռևս մինչ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարվելն։
Իրավապահները իրականացրած քննչական գործողությունների արդյունքում երեքին էլ ձերբակալել են Բաթումիում՝ տարբեր ժամանակահատվածներում։
Ներկայումս նրանց նկատմամբ ընթանում են օրենքով սահմանված արտահանձնման գործընթացները», – նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։