Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կախեթիի ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ սպանության փորձի կասկածանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները տեղում ձերբակալել են 1996 թվականին ծնված Գ.Շ.-ին՝ դիտավորությամբ սպանության փորձի մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը նախկինում տեղի ունեցած կոնֆլիկտի հողի վրա սառը զենքով ծանր վնասվածքներ է հասցրել 1966 թվականին ծնված Մ.Ք.-ին, այնուհետև փախուստի է դիմել դեպքի վայրից։ Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան տրվում է համապատասխան բուժօգնություն։
Իրավապահները կատարված քննչական և որոնողական գործողությունների արդյունքում Գ.Շ.-ին ձերբակալել են հանցանքի թեժ հետքերով։
Ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է հանցագործության գործիքը՝ դանակը։
Դիտավորությամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։