Ներկայացնում ենք վրաց Մեսիին. Ղազաիշվիլիի ֆանտաստիկ գոլը Էստոնիայի դեմ հանդիպմանը. SkySports.it (տեսանյութ)

Իտալական SkySports մարզական վեբ կայքը արձագանքել է Վակո Ղազաիշվիլիի կողմից Էստոնիային խփած գոլին:

«Մեսսին Իսպանիայի դեմ հանդիպմանը գտնվում էր հանդիսատեսի կարգավիճակում, դա խնդիր չէ: Վրաց ֆուտբոլիստը Թբիլիսիում, Էստոնիայի հավաքականի դեմ հանդիպմանը խփել է ֆանտաստիկ գոլ: Վակո Ղազաիշվիլին հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սա կատակ չէ, նրա գոլը տեսնելուց հետո կարելի է համեմատել Մեսիի հետ: Նա գնդակը ստացել է մարզադաշտի կենտրոնում, հասել մինչև տուգանային, գեղեցիկ կերպով շրջանցել է պաշտպանին և գեղեցիկ հարվածով գնդակը ուղարկել դարպասի ուղղությամբ:

1993 թվականին ծնված Ղազաիշվիլին առաջին վրացին է, որը  MLS ում գոլ է խփել: 2016/17 թթ.. սեզոնից հետո նա խաղում է «Սան Խոսե Էրզքեյվ» ակումբում: Վակոն 17 հանդիպմանը խփել է 7 գոլ: