Նեպալում փոքր չափսի ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է ուղղաթիռին, կա երեք զոհ

Նեպալում, Էվերեստի շրջանի օդանավակայանում փոքր չափսի ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է ուղղաթիռին: «Ասոշիեյթեդ պրես» գործակալության լրատվությամբ, աղետի հետևանքով զոհվել է երեք և տուժել չորս մարդ:

«Սամիտ էար» ընկերությանը պատկանող ինքնաթիռը ուղղաթիռին բախվել է թռիչքուղու վրա:

Տուժածներին կատմանդուի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռներով: Զոհվել է ինքնաթիռի օդաչուն և ուղղաթիռի մոտ կանգնած երկու ոստիկան:

Նեպալի Լուկլաս քաղաքի օդանավակայանը համարվում է աշխարհում ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը: