Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 17, և անհետ կորել է առնվազն 400 մարդ
Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։ Նեպալ-Չինաստան սահմանի երկայնքով տեղի ունեցած զանգվածային ջրհեղեղները ավերել են տներ, ճանապարհներ, կամուրջներ և էլեկտրահաղորդման գծեր։
Երկրի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ անհետ կորել է մոտ 400 ճանապարհորդ, որոնցից 291-ը օտարերկրյա քաղաքացիներ են։
Նեպալի արտաքին գործերի նախարարը արձագանքել է միջադեպին և նշել, որ սողանքը առաջացել է ուժեղ երկրաշարժի հետևանքով։
Հնդկաստանի վարչապետը համերաշխություն է հայտնել Նեպալին։ Նարենդրա Մոդիի խոսքով՝ Հնդկաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Նեպալին։
Բացի այդ, ջրհեղեղները վնասել են նաև Տիբեթը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է սկսել որոնողական աշխատանքները։