Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի

22:57, 26.08.2026

Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 157-ի, հաստատել է Նեպալի ոստիկանությունը։

Առնվազն 41 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարյուրավոր մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նեպալի և Չինաստանի սահմանի երկայնքով տեղի ունեցած զանգվածային ջրհեղեղները վնասել են տներ, ճանապարհներ, կամուրջներ և էներգետիկ ենթակառուցվածքներ Նեպալում։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղներից տուժածներին։

Նմանատիպ