Նեպալում ձնահոսքի հետևանքով զոհվել է յոթ լեռնագնաց։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան մասում՝ Դոլախա շրջանում, Յալուն Ռի լեռան բազային ճամբարի մոտ։
BBC-ն, հղում անելով Seven Summit Treks արշավային գործակալությանը, հաղորդում է, որ զոհված լեռնագնացների թվում կան երկու նեպալցի և հինգը՝ այլ երկրներից՝ Իտալիայից, Կանադայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։
Բացի այդ, միջադեպի ժամանակ հինգ լեռնագնաց ստացել է տարբեր վնասվածքներ։ Փրկարարները գտել են զոհվածներից երկուսի մարմինները, մինչդեռ մյուս հինգի որոնումները դեռևս շարունակվում են։