Նենսի Փելոսին ժամանել է Երևան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան։ Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, սա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի առաջին այցն է Հայաստան։
Նենսի Փելոսիին Երևանի օդանավակայանում դիմավորել են Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Սեպտեմբերի 17-19-ը այցի ընթացքում Նենսի Փելոսին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների հետ։
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումների օրակարգում կլինի հայ-ամերիկյան հարաբերությունները և անվտանգության ներկա իրավիճակը։