Նենսի Փելոսի. Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծմանը և Կոնգրեսի անունից մենք խստորեն դատապարտում ենք այս հարձակումները, որոնք սպառնում են խաղաղության համաձայնագրի շատ անհրաժեշտ հեռանկարներին

15:04, 18.09.2022

«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծմանը»,- ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

Նենսի Փելոսիի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետ իր հանդիպումը արդյունավետ է եղել, որի ընթացքում ամերիկյան կողմը վերահաստատել է ԱՄՆ Կոնգրեսի պարտավորությունները՝ աշխատելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական խնդիրների վրա։ Փելոսիի խոսքով՝ իր երկօրյա այցը կվերաբերի անվտանգության հարցերին։

«Մեր հանդիպումը առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ մենք կենտրոնանում ենք անվտանգության վրա։ Հանդիպումը հաջորդել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում անօրինական և մահաբեր հարձակմանը։ Մենք՝ Կոնգրեսի անունից մեր պատվիրակությունը, խստորեն դատապարտում ենք այս հարձակումները, որոնք սպառնում են խաղաղության համաձայնագրի այդքան անհրաժեշտ հեռանկարներին։ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց հայտարարել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Մենք շարունակում ենք հետևել զարգացումներին և աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն լուծմանը։ Նախորդ հանդիպումներում մենք նշել էինք, որ տասնամյակներ շարունակ Կոնգրեսում մենք մեղադրում ենք Թուրքիային և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար»,- ասել է Փելոսին։

Նմանատիպ