NDI-ի կողմից հարցվածների 74 տոկոսը չի որոշել թե ում կքվեարկի նախագահական ընտրություններին
Եթե վաղը անցկացվեր նախագահական ընտրությունները, հարցվողների 20 տոկոսը արդեն որոշել է թե ում կքվեարկի, 74 տոկոսը դեռ չի որոշել, 5 տոկոսը չգիտի, իսկ 1 տոկոսը չի ցանկացել պատասխանել հարցին։ Այս մասին հայտարարել են ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և CRRC – Վրաստանի հունիսին անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքների ներկայացման ծամանակ։
Հարցման վրա աշխատել են հունիսի 28-ից մինչև հուլիսի 8-ը, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ բռնազավտած տարածքները) 2,409 դեմ առ դեմ հարցազրույցի հիման վրա։ Հարցման սխալ լինելու հավանականությունը 1,9 տոկոս է։
NDI-ի հետազոտությունները իրականացվում են Մեծ բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ։ Հարցումը անցկացնում է CRRC-Վրաստանը։