NDI-ի նոր զեկույցում նշված է, որ Վրաստանի ընտրական բարեփոխումներն ունեն լայն աջակցություն. ԱՄՆ-ի դեսպանություն
NDI-ի նոր զեկույցում նշված է, որ Վրաստանի ընտրական բարեփոխումներն ունեն լայն աջակցություն. ԱՄՆ-ի դեսպանություն

NDI-ի նոր զեկույցում նշված է, որ Վրաստանի ընտրական բարեփոխումներն ունեն լայն աջակցություն, քանի որ այն կնպաստի ավելի բազմազան և քաղաքականապես հավասարակշռված օրենսդրության ստեղծմանը,- այս մասին հայտնում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանությունը:

Բացի այդ, ըստ նրանց, փաստաթուղթն անդրադառնում է նաև քաղաքացիական հասարակության կողմից գրանցված թերություններին`վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների ահաբեկման և քաղաքականացված դատարանի առումով:

«NDI- ի ղեկավար անձինք ու ընտրությունների վերլուծաբաններն այսօր դեսպան Դեգնանի ու այլ դիվանագետների հետ քննարկել են Վրաստանի ընտրական համակարգի վերաբերյալ վերջին զեկույցը: NDI- ի խորը փորձագիտական գիտելիքը, որին աջակցում է USAID-ը, հանդիսանում է ԱՄՆ-ի դեսպանության կողմից վրաց ժողովրդին արժանի, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններում աջակցելու մեծ ջանքերի հիմնական մասը»,- նշված է հայտարարության մեջ: