«NDI»-ի հետազոտության համաձայն, ամենաբարձր վարկանիշ ունի Կախա Կալաձեն
«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) հրապարակված հետազոտության համաձայն, ամենաբարձր վարկանիշ ունի Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Հարցվածների 34 տոկոսը դրական է գնահատում Կախա Կալաձեի գործունեությունը, իսկ 37 տոկոսը՝ միջին (Թբիլիսիում անցկացված հարցման համաձայն):
Բացի այդ, նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 12 տոկոսը, իսկ միջին՝ 43 տոկոսը: Հետազոտության համաձայն, հարցվածների 12 տոկոսը դրական է գնահատում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու գործունեությունը, 36 տոկոսը՝ միջին: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 9 տոկոսը, իսկ միջին՝ 31 տոկոսը:
Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):
NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: