NDI. Հարցվածների 27%-ը ասում է, որ կքվեարկեր «Վրացական երազանք»-ի օգտին
Հարցին, վաղը եթե լինեն ընտրություններ, NDI-ի կողմից հարցվածների 27 տոկոսը ասում է, որ իր ձայնը կտար «Վրացական երազանք»-ին:
Հարցվածքների 24%-ը հայտարարում է, որ որևէ կուսակցության օգտին չէր քվեարկի, 15%-ը չգիտի, իսկ 13%-ը չէր քվեարկի «Վրացական երազանք»-ի օգտին:
«Ազգային շարժում»-ի օգտին կքվեարկեր 10%-ը, «Եվրոպական Վրաստան»-ի համար՝ 3%-ը, այլ՝ 7%:
Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը (NDI) և CRRC-Վրաստանը ԶԼՄ-ներին է ներկայացրել 2017 թվականի դեկտեմբերին անցկացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքների երկրորդ մասը:
Հարցումն անցկացվել է նոյեմբեր 29-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով, բացի օկուպացված տարածքներից:
NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: