NBC News. Իրանի վերջին հարձակման հետևանքով ԱՄՆ ծովային հետևակայիններ են վիրավորվել
Իրանի վերջին հարձակման հետևանքով ԱՄՆ ծովային հետևակայիններ են վիրավորվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «ԷնԲիՍի Նյուզ»-ը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այժմ չհաստատված հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ Իրանը Հորմուզի նեղուցում հարվածել է ԱՄՆ զինված ուժերի նավին։ ԱՄՆ երեք պաշտոնական անձանց հայտարարությամբ՝ երկու շաբաթ առաջ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ութ անդամ վիրավորվել է այն բանից հետո, երբ իրանական թևավոր հրթիռը Հորմուզի նեղուցում հարվածել է այն ռազմանավին, որի վրա նրանք գտնվում էին։
Պաշտոնատար անձանց խոսքով՝ ծովային հետևակայինները ծանր վնասվածքներ չեն ստացել, սակայն նրանց մոտ արձանագրվել է ծխից թունավորում և, հավանաբար, գլխուղեղի տրավմատիկ վնասվածք։