NBC News - Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայում պատերազմի ավարտին ուղղված 28 կետանոց «խաղաղության ծրագիրը»
NBC News - Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայում պատերազմի ավարտին ուղղված 28 կետանոց «խաղաղության ծրագիրը»

NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայում պատերազմի ավարտին ուղղված 28 կետանոց «խաղաղության ծրագիրը»։

Հրապարակման համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մի քանի շաբաթների ընթացքում մշակել են ծրագիրը՝ խորհրդակցելով Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և ուկրաինացի պաշտոնյաների հետ։

Ինչպես NBC News-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ծրագիրը մշակվել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների կողմից։

«Ծրագիրը կենտրոնանում է երկու կողմերի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու վրա՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար, և ներառում է այն, ինչ Ուկրաինան ցանկանում և կարիք ունի երկարատև խաղաղության համար», – հրատարակությունը մեջբերում է աղբյուրին։

Ավագ ամերիկացի պաշտոնյան չի բացահայտել ծրագրի մանրամասները լրատվամիջոցներին, քանի որ կարծում է, որ այն դեռևս պահանջում է որոշակի բանակցություններ գործընթացում ներգրավված հիմնական կողմերի հետ։

NBC News-ը գրում է, որ երեք բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շրջանակը նախ պետք է ներկայացվի ուկրաինացիներին։ Հրատարակության համաձայն՝ նախագծի վերաբերյալ վերջնական համաձայնության ժամկետները համընկնում են Պենտագոնի պատվիրակության Ուկրաինա այցի հետ։