NBA. Հարդենը վաստակեց ռեկորդային 56 միավոր, «Քլիվլենդը» դարձյալ պարտվեց. Օրվա լավագույն դրվագները

14:23, 06.11.2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» տանը 137:110 հաշվով հաղթել է «Յուտային»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 56 միավոր: Ամերիկացի բասկետբոլիստը նախկինում երբեք չէր հավաքել այդքան միավոր:

Լեբրոն Ջեյմսի 26 միավորները չեն օգնել փոխչեմպիոն «Քլիվլենդին», որը սեփական խաղահրապարակում 115:117 հաշվով պարտվել է «Ատլանտային»: Դա NBA-ի փոխչեմպիոնի 6-րդ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 127:108 հաշվով հաղթել է «Դենվերին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտիի» առաջատարներից Կևին Դյուրանտը, որը վաստակել է 25 միավոր: Ամերիկացի Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտիի» կազմում հավաքել է 22 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Դենվերի» խաղացող Կենեթ Ֆարիդի դանքը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Յուտա»՝ 137:110 (39:28, 28:21, 48:36, 22:25)

«Քլիվլենդ» – «Ատլանտա»՝ 115:117 (28:37, 17:17, 33:37, 37:26)

«Տորոնտո» – «Վաշինգտոն»՝ 96:107 (17:32, 29:30, 30:22, 20:23)

«Օռլանդո» – «Բոստոն»՝ 88:104 (20:22, 18:27, 31:28, 19:27)

«Կլիպերս» – «Մայամի»՝ 101:104 (20:34, 29:28, 17:27, 35:15)

«Պորտլենդ» – «Օկլահոմա»՝ 103:99 (28:20, 22:26, 28:21, 25:32)

«Մինեսոտա» – «Շառլոտ»՝ 112:94 (28:28, 40:23, 29:28, 15:15)

«Նյու Յորք» – «Ինդիանա»՝ 108:101 (25:33, 24:29, 23:22, 36:17)

«Սան Անտոնիո» – «Ֆինիքս»՝ 112:95 (28:20, 23:35, 34:13, 27:27)

«Լեյքերս» – «Մեմֆիս»՝ 107:102 (27:24, 35:30, 26:16, 19:32)

 

https://www.youtube.com/watch?v=zyYHER-x79E

Նմանատիպ