Նախնական համաձայնությամբ, խմբի կողմից մեծ քանակությամբ ուրիշի ունեցվածքը խաբեությամբ յուրացնելու համար ձերբակալվել է երկու անձ
Նախնական համաձայնությամբ, խմբի կողմից մեծ քանակությամբ ուրիշի ունեցվածքը խաբեությամբ յուրացնելու համար ձերբակալվել է երկու անձ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները նախնական համաձայնությամբ խմբավորման կողմից մեծ քանակությամբ ուրիշի ունեցվածքի յուրացման փաստով երկու անձի են ձերբակալել:

Գերատեսչության փոխանցմամբ, հետաքննության արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալներն ուրիշի ունեցվածքի ապօրինի տիրապետման նպատակով, այս տարվա նոյեմբերի 12-ին Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում օտարերկրյա քաղաքացու անունով գրանցված 5 528 մ քառակուսի հողատարածքը կեղծ լիազորագրի հիման վրա գրանցել են իրենց ազգով, իսկ այնուհետև, նոյեմբերի 16-ին, այն օտարացրել 142 000 դոլլարի դիմաց:

«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի մի մասը եւ նույն ճանապարհով ստացած գումարով գնված մեքենան: Մեղադրյալներից մեկի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ներարկիչներ և սպիտակ փոշի, որը հավանաբար թմրամիջոց է:

Քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նշված հանցագործության մեջ նկատված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում վեցից ինը տարի ժամկետով», – ասված է հայտարարության մեջ: