Նախնական գնահատմամբ, 2018 թվականին Վրաստանում էկոնոմիկան աճել է 4,8 տոկոսով
Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ, Վրաստանում 2018 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,6 տոկոս, իսկ 2018 թվականին էկոնոմիկայի միջին իրական աճը սահմանվել է 4,8 տոկոսով:
Վիճակագիրների տեղեկությամբ, 2018 թվականի դեկտեմբերին, նախորդ տարիներին համապատասխան ժամանաշրջանի հետ համեմատ, աճ էր նկատվում վերամշակող արդյունաբերությունում, շինարարությունում, հյուրանոցների և ռեստորանների, ինչպես նաև անշարժ գույքով գործողությունների և սպառողներին այլ ծառայություն մատուցելու բնագավառներում: