2013-2016թթ. Վրաստանը ունեցել է տնտեսական աճի լավագույն ցուցանիշներից մեկը տարածաշրջանում. Քումսիշվիլի
2013-2016թթ. Վրաստանը ունեցել է տնտեսական աճի լավագույն ցուցանիշներից մեկը տարածաշրջանում. Քումսիշվիլի

Առաջին փոխվարչապետը խորհրդարանում խոսել է Վրաստանի տնտեսական աճի և այդ տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատանքների մասին: Ինչպես նշել է մի քանի կոմիտեների միավորված նիստին Դիմիտրի Քումսիշվիլին խոսքով ելույթ ունենալիս, գլոբալ տնտեսական աճի դանդաղելու ֆոնին, 2013-2016թթ. Վրաստանը ունեցել է տնտեսական աճի լավագույն ցուցանիշներից մեկը տարածաշրջանում:

«Արժութային հիմնադրամի կանխատեսումներով, 2018-2022թթ. տնտեսական աճը միջինը կլինի 4.9 տոկոս և զգալիորեն կգերազանցի Ուկրաինայի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական աճի կանխատեսումներին»,- նշել է էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:

Դիմիտրի Քումսիշվիլու հայտարարությամբ, 2017 թվականին տնտեսական աճի այսպիսի լավ ցուցանիշները Վրաստանի կառավարության ճիշտ տնտեսական քաղաքականություն արդյունքն է: