Նախնական արդյունքների համաձայն՝ երկրի գործող վարչապետ Էդի Ռամայի գլխավորած Սոցիալիստական կուսակցությունը հաղթանակ է տանում Ալբանիայի խորհրդարանական ընտրություններում
Նախնական արդյունքների համաձայն՝ Ալբանիայում խորհրդարանական ընտրություններում հաղթում է երկրի գործող վարչապետ Էդի Ռամայի գլխավորած Սոցիալիստական կուսակցությունը։
Ռամայի սոցիալիստները հավաքել են ձայների 53%-ը, մինչդեռ Ալբանիայի նախկին նախագահ Սալի Բերիշայի ընդդիմադիր կենտրոնամետ աջակողմյան կոալիցիան՝ 35%-ը։
Այս արդյունքներով սոցիալիստները կստանան 71 մանդատ, որոնք անհրաժեշտ են անկախ կառավարություն ձևավորելու համար։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իլիրջան Չելիբաշին հայտարարել է, որ կիրակի օրվա ընտրությունները խաղաղ են անցել, թեկնածուների և նրանց որոշ կողմնակիցների կողմից գրանցվել են միայն մի քանի խախտումներ, որոնք բացասաբար չեն ազդի արդյունքների վրա։