Նախկին «Լեոգրանդ» հյուրանոցն այսօր, մինչև 18:00-ն պետք է դադարեցնի աշխատանքը
Նախկին «Լեոգրանդ» հյուրանոցն այսօր պետք է դադարեցնի աշխատանքը: Հյուրանոցի վարչությունը ժամանակ ունի մինչև 18:00-ն:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է «Վելմոնդի» փաստաբան Կախա Ծերեթելին, նախկին «Լեոգրանդ» հյուրանոցի վարչությունը պատրաստ է կատարել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պահանջը:
«Հյուրանոցը պատրաստ է կատարել պահանջը: Սկսում ենք հյուրերին դուրս բերել տարբեր հյուրանոցներ և այդ հարցում մեզ օգնում է Աջարիայի Զբոսաշրջության վարչությունը: Հյուրանոցի շահագործումը դադարեցնելուց հետո շատ արագ ձևով, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ համակարգված աշխատանքով կկատարվեն անվտանգության հետ կապված բոլոր հանձնարարականները»,- հայտարարել է Կախա Ծերեթելին:
«Լեոգրանդ» հյուրանոցում նախորդ տարի տեղի ունեցած հրդեհի ժամանակ զոհվել էր Վրաստանի 10 և Իրանի՝ մեկ քաղաքացի: