Նախատեսված է Ռոբերտ Ֆիցոյի այցը Վրաստան
Նախատեսված է Ռոբերտ Ֆիցոյի այցը Վրաստան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Վրաստան նախատեսված է։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Յուրայ Բլանարին ասել է, որ ուրախ է, որ Սլովակիայի և Վրաստանի միջև հարաբերությունները ամրապնդվում են։

«Ցանկանում եմ նշել, որ Վրաստանի և Սլովակիայի միջև շատ լավ հարաբերություններ կան։ Խնդիրներ չկան։ Խորհրդարանի նախագահը նույնպես մոտ ապագայում կայցելի Վրաստան։ Բացի այդ, նախատեսվում է նաև վարչապետի այցը։ Ես ուրախ եմ, որ մեր հարաբերությունները ամրապնդվում են նոր հյուպատոսությունների բացմամբ, օրինակ՝ Քութայիսում հյուպատոսություն է բացվել։ Հարաբերությունները բարելավվում են նաև ուղիղ օդային հաղորդակցությամբ, որը նշանակվել է Բրատիսլավայից Քութայիս և հակառակը։ Վրաստանը նաև շատ գրավիչ է զբոսաշրջության առումով։ Ցանկանում եմ ընդգծել, որ Սլովակիայի Հանրապետությունը լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ձեր երկրի միասնությանը և ինքնիշխանությանը, անկախ նրանից, թե որ երկիրն է խախտում նրա տարածքային ամբողջականությունը», – ասել է Յուրայ Բլանարը։

Նյութը պատրաստվել է միաժամանակյա թարգմանության միջոցով։