Նախարարությունների կրճատման հարցով ընթանում են քննարկումներ. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, վաղը կամ մյուս օրը հայտնի կլինի, թե ովքեր են ներկայացված լինելու կառավարության կաբինետի անդամների պաշտոնում:
Ինչպես նշել է Կալաձեն, իշխող թիմը քննարկում է նաև նախարարությունների կրճատման հարցը:
«Այս պահին ընթանում է կաբինետի համալրման գործընթացը: Այս հարցով ընթանում են քննարկումներ: Շատ շուտ, վաղը կամ մյուս օրը հայտնի կլինի, թե ում է վարչապետը ներկայացնելու նախարարների պաշտոնում: Ինչ վերաբերում է նախարարությունների կրճատման հարցին, ապա այդ հարցը նույնպես քննարկվում է և հայտնի կդառնա մոտ ապագայում»,- հայտարարել է Կալաձեն:
Խորհրդարանային մեծամասնությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մամուկա Բախտաձեին: Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ խորհրդարան է գնալու սեփական տեսակետով և անվանել է չորս հիմնական սկզբունք: Չորսից մեկը վերաբերում է կրթությանը, նորարարություններին և երիտասարդներին: Նրա խոսքերով, կրթության ոլորտի հիմնարար բարեփոխումը լինելու է Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan