Նախագահի թեկնածուներ - Ով ում է առաջարկել բանավիճել
Նախագահի թեկնածուներ - Ով ում է առաջարկել բանավիճել

Նախագահի թեկնածուների մի մասն արդեն քաղաքականի բանավեճի պատրաստակամություն է հայտնել և դրա հետ մեկտեղ, արել հայտարարություններ, թե ում հետ կցանկանային ունենալ բանավեճ:

Դավիթ Ուսուփաշվիլին բանավեճ է առաջարկտլ Սալոմե Զուրաբիշվիլուն և Գրիգոլ Վաշաձեին:

«Գիրչի»-ի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն բանավեճի հետ կապված ասում է, որ ցանկացած ձևաչափում պատրաստ է բանավեճի մեջ մտնել ցանկացած թեկնածուի հետ, սակայն իր համար հետաքրքիր կլինի բանավիճել իշխանության կողմից աջակցություն ստացած թեկնածուի հետ:

Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին բանավեճի է հրավիրել Գրիգոլ Վաշաձեին և Դավիթ Բաքրաձեին և նրանք պատրաստակամություն են հայտնել:

Նախագահի թեկնածու Գիորգի Լիլուաշվիլին ցանկանում է բանավիճել Սալոմե Զուրաբիշվիլու, Գրիգոլ Վաշաձեի և Դավիթ Բաքրաձեի հետ:

Անկախ թեկնածու Գիորգի Անդրիաձեն բանավեճ է  առաջարկել «Ազգային շարժմանը» և Դավիթ Բաքրաձեին:

Թեմուր Շաշիաշվիլին բանավիճել է առաջարկում Սալոմե Զուրաբիշվիլուն, Գրիգոլ Վաշաձեին և Դավիթ Բաքրաձեին:

Նշենք, որ նախագահի թեկնծուներ Միխեիլ-Գելա Սալուաշվիլին, Կախաբեր Ճիճինաձեն և Գիորգի Լիլուաշվիլին արդեն համաձայանել են բանավիճել միմյանց հետ, բանավեճը կայանալու է Առաջին ալիքով, հոկտեմբերի 14-ին, 22:00-ին: