Նախագահի նստավայրը լինելու է ձեր տունը. Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է լրագրողներին (ֆոտոշարք)

Այստեղ լինելու է ձեր տունը,-այսպես է դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրում:

Նրա խոսքերով, Աթոնելիի պալատում նա աշխատելու է վարչական ֆլիգելում:

«Ողջունում եմ հասարակությանը, ով նայում է ինձ առաջին օրը Աթոնելիի պալատում: Շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ: Գիտեմ, որ այս պահին ամեն ինչ այնպես չէ, ինչպես կլինի մի քանի շաբաթից, սակայն ունենք հնարավորություն աշխատել շենքի այս մասում: Շատ գործ ունենք անելու և շենքի վիճակը այնքան էլ կարևոր չէ, այն կարևոր կլինի միայն հյուրերին ընդունելու համար»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նա զրուցել է լրագրողների հետ հարաբերության մասին և նշել, որ մամուլի հետ լինելու են հաճախակի այսպես կոչված off the record հանդիպումներ:

«Սա լինելու է ձեր տունը և ես նաև ունեմ կարծիք, որ ունենանք հարաբերություն այլ ձևաչափերով ևս: Հնարավորություն ունենամ ձեզ հետ զրուցեմ off the record հարցերի շուրջ, որի մասին դուք պետք է գիտենաք, և հարկավոր չէ, որ հենց այդ վարկյանին այդ լրատվությունը դառնա հրապարակային: Այսպիսի ձևաչափ ունեի նաև արտաքին գործերի նախարարությունում, որը կոչվում էր պրեսակումբ»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա գնահատմամբ, նման ձևաչափեր բոլորի համար հետաքրքիր կլինեն:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է նախագահը, մամուլի հետ հարաբերությունների տեսանկյունից աշխատանքը շարունակելու է Նաթիա Պավլիաշվիլին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում, Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի պալատ է այցելել այսօր:

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախագահի վարչակազմի ղեկավար է նշանակվել Լաշա Ժվանիան, իսկ նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Դիմիտրի Գաբունիան: