Նախագահի մամուլի ծառայությունը ապատեղեկատվություն է որակում «Ազգային շարժման» տարածած տեղեկատվությունը, թե իբր Միխեիլ Ղավելաշվիլին պատրաստվում է մայիսի 9-ին այցելել Մոսկվա

16:20, 31.03.2025

Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը «Ազգային շարժման» տարածած տեղեկատվությունը ապատեղեկատվություն է որակում, թե իբր նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին պատրաստվում է մայիսի 9-ին այցելել Մոսկվա:

«Ազգային շարժման» անդամ, Լևան Սանիկիձեն և «Միասնություն – Ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան հայտարարել են, որ Միխեիլ Ղավելաշվիլին պատրաստվում է մայիսի 9-ին այցելել Մոսկվա և մասնակցել շքերթին:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Նմանատիպ