Նախագահի աշխատակազմ – Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին մասնակցել է Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնյանց 6-րդ գագաթնաժողովին

20:13, 24.08.2026

Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին մասնակցել է Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնյանց 6-րդ գագաթնաժողովին: Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ SFLG Global Platform-ը միջազգային նախաձեռնություն է, որը 2021 թվականից ի վեր միավորում է աշխարհի պետությունների ղեկավարների ամուսիններին: Ամեն տարի հարթակը բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում Կիևում՝ համաշխարհային նշանակության հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու համար: Հարթակն աշխատում է բարձր մակարդակի համագործակցություն պահանջող թեմաների շուրջ:

Թամար Բագրատիոնիի խոսքով՝ Վրաստանի պատմական փորձը լավ օրինակ է այն բանի, որ պետության կայունության հիմքը ազգային արժեքների պահպանումն է:

«Մեր ազգային ինքնությունը հիմնված է յոթ հավերժական սյուների վրա՝ Աստված, Հայրենիք, Մարդ, Լեզու, Հող, Հավատք և Ընտանիք: Այս սկզբունքները, որոնք ձևավորվել են դարավոր պայքարի ընթացքում, խորապես արմատավորված են մեր գենետիկ կոդում», – ասել է Թամար Բագրատիոնին:

Առաջին տիկինը ընտանիքի ամրությունը անվանել է Վրաստանի պատմական շարունակականության ամենակարևոր երաշխիքներից մեկը և նշել, որ հայրենիքի և Աստծո հանդեպ սերը սկսվում է հենց ընտանիքից։

Թամար Բագրատիոնին շնորհավորել է Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին անկախության 35-ամյակի կապակցությամբ և մաղթել նրանց խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց։

Վրաստանի նախագահի աշխատակազմի տվյալներով՝ Վրաստանի առաջին տիկինը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Նմանատիպ