Նախագահը պետք է վետո դնի «Հեռարձակման մասին» օրինագծի վրա. Լևան Ավալիշվիլի
Ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) ներկայացուցիչ Լևան Ավալիշվիլիի հայտարարությամբ, նախագահը պետք է վետո դնի «Հեռարձակման մասին» օրինագծի վրա և դիտողություններով ետ ուղարկի խորհրդարան:
Նրա խոսքերով նշված օրինագծում մտցվելիք փոփոխություններում գոյություն ունեն լուրջ խախտումներ:
«Ցանկանում եմ նշել, որ այս օրինագծի կապակցությամբ տարբերվող դիրքորոշում ունեն նաև օրենսդիրները, ինչպես նաև այն հավանության չի արժանացել կոմիտեի կողմից: Այդ ամենը նշանակում է, որ մտցվելիք փոփոխություններում կան խախտումներ»,-ասել է Ավալիշվիլին:
Ինչպես նշել է նա, «Հեռարձակման մասին» օրենքում մտցվելիք փոփոխությունները առաջին հերթին կհարվածեն անկախ մամլո ընկերությունների շուկային և նրանց համար կնվազեցվի գովազդային եկամուտը:
«Մենք կոչ էինք անում խորհրդարանին փոխել այս նախագիծը, որը ցավոք չի մշակվել լայն շրջանակների մասնակցությամբ և գոյություն ունեին բազմաթիվ հիմնախնդիրներ»,-ասել է Լևան Ավալիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan