Նախագահը հավասարության նշան է դրել Սանդրո Գիրգվլիանիի սպանության և Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգության միջև, դա սկզբունքորեն անընդունելի է. Մամուկա Բախտաձե
Նախագահը հավասարության նշան է դրել Սանդրո Գիրգվլիանիի սպանության և Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգության միջև, դա սկզբունքորեն անընդունելի է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետը նախօրեին մեկնաբանություն է արել նախագահի կողմից արված հայտարարությունների շուրջ:
«Վրաստանում կառավարության նիստ ենք անցկացնելու սովորական ցուցակով և ռեժիմով, բնական է, պատրաստ ենք զրուցել ցանկացած հարցի շուրջ: Ինչ վերաբերում է կառավարության նիստի քննարկվելիք հարցերին, դա կարգավորում է համապատասխան օրենսդրական շրջանակը և այս մասին կառավարության վարչությունը անպայման կանի հայտարարություն:
Եթե ճիշտ հասկացա, նախագահը հավասարության նշան է դրել Սանդրո Գիրգվլիանիի սպանության և Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգության միջև, դա սկզբունքորեն անընդունելի է:
Ինչ վերաբերում է Վրաստանում բիզնեսի և դրա շահերի պաշտպանությանը, այն պարզ է բոլորի համար և այդ մասին է վկայում մեր դիրքը միջազգային վարկանիշում: Այն, ինչ տարածվել է տարբեր ձայնագրությունների տեսքով, վստահ եմ, հանրությունը կպարզի, քննչական մարմիննները կտան համապատասխան գնահատական, սակայն ողջ պատասխանատվությամբ ցանկանում եմ նշել, որ Վրաստանի բյուջեին հարկ վճարելուց ոչ ոք չի կարող խուսափել»,- հայտարարել է վարչապետը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ հայտարարել էր, որ աջակցություն է հայտնում Զազա Սարալիձեին, ով Իրինա Էնուքիձեի նման, պաշտպանում է մեր երեխաների կյանքը: Դրա հետ մեկտեղ, Գիորգի Մարգվելաշվիլին վարչապետ Մամուկա Բախտաձեին դիմել է, առաջիկա օրերին հրավիրել կառավարության նիստ, որտեղ նախագահի մասնակցությամբ կքննարկվեն պետական ինստիտուտների արդյունավետ գործունեությանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: