Նախագահը հանդիպում է հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի անդամների հետ
«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ, Վրաստանի նախագահը այս րոպեներին հանդիպում է հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի անդամների հետ:
Մինչ հանդիպման սկիզբը հայտարարություններ չեն արվել:
Հանրային հեռարձակողի տնօրենին հարց է ուղղել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողը՝ «Երբ ունեք բազմամիլյոնանոց բյուջե, այս դեպքում ինչ հարկավոր է անց կացնել նման օրենդրական փոփոխություններ», որին Վասիլ Մաղլափերիձեն պատասխանել է.
«Սա շատ լավ նախագիծ է, որը աջակցելու է մամուլի զարգացմանը: Եթե հետաքրքրվում եք, ասեմ, որ մենք առավելություն չունենք: Իսկ երբ խոսում եք միլիոնների մասին, նամանավանդ դուք՝ Ռուսթավի 2-ը, ապա հիշեք թե ինչքան միլիոններ են ձեզ ներել պետությունից և պետբյուջեից»,- նշել է Վասիլ Մաղլափերիձեն:
Հիշեցնենք, մինչ այդ Վրաստանի նախագահի նստավայրում նախագահը հանդիպում է ունեցել մամուլի և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan