Նախագահը համարում է, որ համաներման կարգը պետք է խստացվի. Խատիա Մոիսծրափիշվիլի
Չնայած նրան, թե ինչ ձևով է գոյատևում Համաներման հանձնաժողովը, կալանավորների համաներման առնչությամբ վերջնական որոշումը կայացնելու է նախագահը,- այս մասին հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին:
Նրա խոսքով, Համաներման հարցով նախագահը խոսելու իր մարտի 6-ի ելույթում:
Մոիսծրափիշվիլին ասում է, որ նախագահի վարչությունը մեծ զգուշությամբ է վերաբերում հանձնաժողովի համալրմանը, որ անհրաժեշտ է հանձնաժողովի անդամները համալրվեն մասնագիտական կադրերով:
«Չի կարելի և նախագահը թույլ չի տա, որ համաներման հարցը երբևէ որևէ մեկի կողմից դառնա ճնշում գործադրելու թեմա: Նախագահը համարում է, որ անհրաժեշտ է խստացնել համաներման կարգը և դնել իրավական մակարդակով գործարկել առավել խիստ կանոնակարգ»,- հայտարարել է Խատիա Մոիսծրափիշվիլին: