Համաներման հանձնաժողովը, ժամանակավորապես դադարեցնում է  բռնության փաստերի համաներման ակտերի արձակումը
Համաներման հանձնաժողովը, ժամանակավորապես դադարեցնում է  բռնության փաստերի համաներման ակտերի արձակումը

Համաներման հանձնաժողովը, ժամանակավորապես դադարեցնում է  բռնության փաստերի համաներման ակտերի արձակումը: Այս մասին Վրաստանի նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ:

Դրա պատճառը դարձել է Թբիլիսիում, Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանությունը: Գործով մեղադրյալին մի քանի ամիս առաջ ներում է շնորհել նախագահը:

«Շատ ծանր ենք տանում, ինչպես այս իրադարձությունը, այնպես էլ  այն փաստը, որ նման հանցանքում մեղադրյալ մարդու նկատմամբ մեզ մոտ առաջացել է համաներման շարժառիթ: Սա պատկերում է այն բանի կարիքը, որ մենք պետք է խորանանք գործընթացային մանրամասներում, որի հիմքով ընդունում ենք որոշումներ: Ելնելով այստեղից, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք բռնության փաստերի համաներման ակտերի արձակումը, քանի դեռ չենք ունենա կոնսուլտացիաներ համաներման գործընթացի բոլոր մասնակիցների հետ, որոնք իր մեջ ներառում են, ոչ միայն պետական գերատեսչությունները, որոնք մեզ լրատվություն են փոխանցում, այլ ներառում են այն խմբերին, որոնք աշխատում են բռնության ուղղությամբ, կանանց նկատմամբ բռնության ուղղությամբ և հնարավոր է մեզ տան ավելի մանրամասն խորհուրդ այս թեմաները  լուծելու համար:

Միայն դրանից հետո հանձնաժողովը կվերականգնի որոշումների ընդունման գործընթացը»,-հայտարարել է նախագահը: