Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա քվեարկության վերջնական արդյունքերի հայտարարումից երկու շաբաթվա ընթացքում
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա քվեարկության վերջնական արդյունքերի հայտարարումից երկու շաբաթվա ընթացքում

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայան քվեարկության վերջնական արդյունքերի հայտարարումից երկու շաբաթվա ընթացքում։

Ընտրական վարչության ղեկավար Թամար Ժվանիայի բացատրությամբ, ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարման առավելագույն ժամկետը, ըստ օրենքի, ընտրությունների ամսաթվից 20 օր է։

«Օրենսդրական առումով, երբ խոսքը երկրորդ փուլի մասին է, այն ունի իր ժամկետները։ Առավելագունը 20 օրանով ժամկետն է անփոփման համար և ապա, ամփոփումից երկու շաբաթվա ընթացում կիրակի օրը տեղի է ունենում երկրորդ փուլը», – հայտնեց ԿԸՀ-ի նախագահը։

Ըստ օրենքի, ընտրություններին հաղթող է համարվում այն թեկնածուն, ով կկարողանա հավաքել ձայների քանակի 50 տոկոսից ավելին։ Եթե ոչ մի թեկնածու չկարողացավ ստանալ աջակցության նման ցուցանիշ, ուրեմն կայանում է երկրորդ փուլ լավագույն արդյունքներ ունեցող երկու թեկնածուի միջև։

Այս պահի դրությամբ, 3075 ընտրատեղամասից հաշված է 3678+11 տեղամաս, որը կազմում է ընդանուր քանակի 99․57 տոկոսը։

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 614 964 ձայն, որը կազմում է 38․66 տոկոս, իսկ Գրիգոլ Վաշաձեն 599 662 (37.7 տոկոս)։