Նախագահ Բայդենը Անդրատլանտյան միության կողմնակից է, և Վրաստանը այդ դաշինքի մի մասն է. Ենս Ստոլտենբերգ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Անդրատլանտյան միության կողմնակից է, և Վրաստանը այդ դաշինքի մի մասն է, որում Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան միասին են աշխատում,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, ի պատասխան Վրաստանի առաջին ալիքի լրագրող, Լևան Ախալաիայի հարցին:
Առաջին ալիքի հարցը վերաբերում էր, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, Ջո Բայդենի կողմից դաշինքների հստակեցման մասին տված խոստմանը և ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուի արած հայտարարությանը, որում նա ասում էր, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է Վրաստանի համար: Հարցին, թե կարո՞ղ եք ավելին ասել, թե ինչ պետք է անի Վրաստանը, Ենս Ստոլտենբերգը նշել է, որ ողջունելի է Բայդենի վճռական նվիրվածությունը գործընկերների հետ համագործակցության վերսկսմանը:
«Ես չեմ կարող խոսել ԱՄՆ-ի նոր վարչակազմի անունից, բայց ես գիտեմ, որ նախագահ Բայդենը տրանսատլանտյան դաշինքի կողմնակից է, և Վրաստանը այդ դաշինքի մի մասն է, որում Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան աշխատում են միասին: Ամերիկայի Միացյալ Նահանգները տարիների ընթացքում ամրապնդել է իր հարաբերությունները, և ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի որոշումներին, որոնք մենք բոլորս միասին ենք կայացրել, այդ թվում `Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Կարծում եմ, որ մենք պետք է գիտակցենք, որ չնայած համավարակին, մենք կարողացել ենք ամրապնդել քաղաքական և գործնական համագործակցությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք Վրաստանի հետ ունեցել ենք էական, բովանդակալից քաղաքական երկխոսություն: Այդ թվում մենք ունեցանք ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ: Անցյալ տարվա սեպտեմբերին ես հանդիպեցի Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի հետ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հանդիպեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարին `քննարկելու Սևծովյան անվտանգության խնդիրները: Ինչպես ասաց նախագահը, մենք ուժեղացրել ենք բովանդակային փաթեթը: Այնպես որ, մենք կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր գործնական հարաբերությունները»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Ըստ նրա, Վրաստանում գործում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն, վարժանքների և գնահատման համատեղ կենտրոն:
«Հզորեցված փաթեթում մենք կենտրոնացած ենք տարբեր հարցերի վրա: Այդ թվում, անվտանգ հաղորդակցության նախագծի իրականացման: Մենք շարունակում ենք աջակցել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնին: 2021 թվականին մենք նախատեսում ենք ավելի շատ զորավարժություններ անցկացնել Վրաստանում: Մենք ուժեղացրել ենք համագործակցությունը ծովային տարածքում: ՆԱՏՕ-ն աջակցել է Վրաստանի առափնյա պաշտպանությանը և մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք ավելի ամրապնդել այս համագործակցությունը: Այն, ինչ կարող է անել Վրաստանը, բարեփոխումների շարունակելն է: Մեզ պետք են ուժեղ, ժողովրդավարական ինստիտուտներ: Մենք պետք է համոզվենք, որ Վրաստանն ունի անվտանգության իրավասու ինստիտուտներ, հետախուզական տվյալներ և բանակի քաղաքացիական վերահսկողություն: Մենք միասին աշխատում ենք այս բոլոր հարցերի շուրջ: Բարեփոխումները Վրաստանի հիմնական ջանքն ու խնդիրն են ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին», – հայտարարել է Ստոլտենբերգը: