«Նավթոգազի» ղեկավարի խոսքերով, հնարավոր է ՈՒկրաինան մնա առանց գազի տրանզիտի
Ռուս, գերմանացի և ուկրաինացի քաղաքական գործիչների մի մասի գործողությունների նախատեսմամբ, հնարավոր է 2019 թվականից հետո ՈՒկրաինան մնա առանց տրանզիտի,-այս մասին ուկրաինական «նավթոգազ» ընկերության ղեկավարը գրել է իր ֆեյսբուքի էջում:
Անդրեյ Կոբոլյեվի խոսքով, «նավթոգազը» անում է հնարավորինս, որ ռուսական գազի տրանզիտը շարունակվի նաև 2019 թվականին, սակայն դրա երաշխիք չկա:
Հունվարին, Բրյուսելում տեղի է ունեցել ՈՒկրաինայի, Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի եռակողմ հանդիպումը, որտեղ քննարկել են 2019 թվականից հետո գազի տրանզիտի հարցը: