Նավթի համաշխարհային գները երեկվա համեմատ աճել են 4.3 տոկոսով

22:11, 10.08.2026

Նավթի համաշխարհային գները աճել են 4.3 տոկոսով։ Այսօր Brent տեսակի մեկ բարել նավթի գինը կազմում է 87.15 ԱՄՆ դոլար, ինչը 4.25 տոկոսով ավելի է, քան երեկ։

Գնի աճ է նկատվում նաև ամերիկյան հում նավթի համար։ Մեկ բարել նավթի գինը կազմում է 81.55 ԱՄՆ դոլար։ Վերջին ժամերին դրա արժեքը աճել է 4.35 տոկոսով։

Հատկանշական է, որ համաշխարհային շուկայում նավթի գների աճը նկատվել է այն բանից հետո, երբ Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի վերաբացման համար։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ դրույթներից մեկը ենթադրում է հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանին պատճառված վնասի լրիվ փոխհատուցում։

Նմանատիպ