Նավիգացիոն MarineTraffic հարթակի տվյալներով՝ այսօր լուսադեմին մի քանի նավ երկու ուղղություններով անցել են Հորմուզի նեղուցով

11:17, 18.04.2026

Նավիգացիոն MarineTraffic հարթակի տվյալներով՝ այսօր լուսադեմին մի քանի նավ երկու ուղղություններով անցել են Հորմուզի նեղուցով։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Սքայ Նյուզը» (Sky News)։

Նրանց փոխանցմամբ՝ Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող չորս փոքր նավեր առանց խոչընդոտների անցել են Օմանի ջրերով։

Բացի այդ, հայտնի է դառնում, որ նեղուցի հյուսիսային մասով անցել է նաև Հոնկոնգի դրոշի ներքո նավարկող TRIMMU 3 հեղուկ գազի տանկերը։

Տեղեկության համար նշենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին և կգործի տասը օր։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր առևտրային նավերի համար Իսրայել-Լիբանան հրադադարի ժամանակահատվածում։

Նմանատիպ