Նաուրուի Հանրապետությունը չեղարկել է դիվանագիտական հարաբերությունները օկուպացված այսպես կոչված Հարավային Օսեթիի և Աբխազիայի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է 2026 թվականի հուլիսի 21-ին Նաուրուի Հանրապետության գործադիր մարմնի՝ Նաուրուի կաբինետի կողմից ընդունված որոշումը «Նաուրուի Հանրապետության և Հարավային Օսեթիի Հանրապետության, նաև հայտնի որպես Ալանիայի Պետության միջև» ու «Նաուրուի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև» դիվանագիտական հարաբերությունները չեղարկելու մասին, – այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, նշված որոշմամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ միջազգային իրավունքի նորմերի հարգումն ու պաշտպանությունը հանդիսանում են առողջ միջազգային հարաբերությունների հիմքը:
«Վրաստանը պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Նաուրուի Հանրապետության հետ և նպաստել ընդհանուր շահերի հիման վրա երկկողմ համագործակցության ակտիվացմանը», – նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: