ՆԱՏՕ-ի շտաբակայանում ընթանում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը
Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբակայանում այս րոպեներին ընթանում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
Նիստին ներկա է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Ջանելիձեն խոսքով հանդես է գալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների առջև: Ելույթի հիմնական թեմաները լինելու են՝ բարեփոխումները, Սև ծովի ավազանի անվտանգությունը և եվրոինտեգրումը:
Նիստը ղեկավարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: