ՆԱՏՕ-Վրաստան ուսուցումը ուղված է պաշտպանունակության բարձրացման այլ ոչ թե որևէ երկրի դեմ. Լելա Չիքովանի
Հատկանշական է, որ այս տարի ուսուցումը եզակի է իր բովանդակությամբ: ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի նախաձեռնության տակ առաջին անգամ ծրագրման փուլից մինչև նրա կատարումը ՆԱՏՕ-ի ուսուցումը ղեկավարում է Վրաստանը: Սա ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնն է,-այս հայտարարությունը պաշտպանության փոխնախարար, Լելա Չիքովանին արել է, «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ի պաշտոնական բացման ժամանակ:
Նրա խոսքերով աննախադեպ է ուսուցմանը մասնակիցների քանակը, ՆԱՏՕ-ի 24 անդամ և ոչանդամ երկրների 350-ից ավել մասնակից:
Վրաստանի պաշտպանության նախարարության «Արմիհոլում» այսօր պաշտոնապես բացվել է «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»: Այն բացել են Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Լելա Չիքովանին և ՆԱՏՕ-ի միավորված ուժերի կրթական կենտրոնի (JFTC) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լադիսլավ Յունգը:
«ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019» հրամանատարական-շտաբային ուսուցում է, որը մարտի 18-29-ին անց է կացվելու «ուսուցման և գնահատման համատեղ կենտրոնում» (JFTC) և դրան մասնակցելու են 343 զինվորական և քաղաքացիական անձինք: