«ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2025» շրջանակներում Առաջին բրիգադի բժշկական վաշտը դաշտային հոսպիտալի ցուցադրական զորավարժություն է անցկացրել
«ՆԱՏՕ-Վրաստան 2025 զորավարժությունների» շրջանակներում Առաջին հետևակային բրիգադի բժշկական վաշտը, որը հագեցած է ՆԱՏՕ-ի չափանիշներով, ցուցադրական զորավարժություն է անցկացրել Վազիանիի վարժական բազայում։
Համաձայն վարժանքի սցենարի՝ վիրավոր զինծառայողները հատուկ տրանսպորտով՝ «Դիդգորի Մեդևակ»-ով, տարհանվել են դաշտային հոսպիտալ (ROLE2F), նրանց տրամադրվել է առաջին բուժօգնություն և հետագա հոսպիտալացում։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, դաշտային վարժանքների հիմնական նպատակն էր կատարելագործել ռազմաբժշկական անձնակազմի մասնագիտական հմտությունները, ինչը կապահովի ստորաբաժանումներին մարտավարական պայմաններում արդյունավետ բժշկական աջակցություն։
ՆԱՏՕ-ի բժշկական փորձագետները դիտարկել են Առաջին հետևակային բրիգադի բժշկական վաշտի կողմից տեղակայված դաշտային հոսպիտալի (ROLE2F) գործունեությունը։