ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման կենտրոնում ավարտվեց դիտորդ-վերահսկիչների միջազգային դասընթացը
ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման կենտրոնում ավարտվեց դիտորդ-վերահսկիչների միջազգային դասընթացը

ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման համատեղ կենտրոնում (JTEC) ավարտվել է Դիտորդ-վերահսկիչների միջազգային դասընթացը (IOCT):

Դասընթացին մասնակցել են հինգ երկրների 16 ներկայացուցիչներ։ Տեսական և գործնական պարապմունքներ անցկացվեցին JTEC և Նորիոյի ուսումնական տարածքում:

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ վերապատրաստվողները ծանոթացել են դիտորդ-հսկիչի գործառույթներին ու պարտականություններին, ինչպես նաև օպերատիվ միջավայրի փոփոխականներին և հետգործողությունների վերանայման մեթոդներին։ Դասընթացի գործնական մասը զինվորականներն անցկացրել են Նորիոյում, որտեղ վերապատրաստվողները հնարավորություն են ունեցել գործնականում կիրառել սովորած հմտությունները։

Ինչպես նշել են ՊՆ-ում, դասընթացի ավարտից հետո վերապատրաստվողները կկարողանան դիտարկել և պատրաստել ու գնահատել մարտավարական մակարդակի ստորաբաժանումները՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Դասընթացը վարում էին լիտվացի սպաները վրացի հրահանգիչների հետ միասին։ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի հրամանատար, գնդապետ Դավիթ Գագուան շնորհավորել է JTEC-ում վերապատրաստվողներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ։ Շրջանավարտներին տրվեցին համապատասխան վկայականներ։